Քաղաքական - Իվետա Մուկուչյանի թանկարժեք նվերը՝ ՀՀ առաջին տիկնոջը (ֆոտո)

Իվետա Մուկուչյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին ժամացույց է նվիրել։ Այս մասին տեղեկանում ենք երգչուհու Instagram-ի էջից, որի story բաժնում նա ջերմ լուսանկար է հրապարակել առաջին տիկնոջ հետ։

Իվետա եւ Մարիաննա Մուկուչյան քույրերը աքսեսուարների ապրանքանիշ են թողարկել, որի առաջին արտադրանքը նվիրել են Ռիտա Սարգսյանին։

«Առաջին տիկինը ստացավ իր էքսկլյուզիվ ժամացույցը»,- գրված է MUKUCHYAN բրենդի Instagram-ի էջում։ էջից տեղեկանում ենք նաեւ, որ քույրերի հեղինակած ժամացույցն արժե 150 հազար դրամ։

Նմանատիպ ժամացույց նրանք պատրաստել են նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի համար։





style.news.am

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ