Քաղաքական - Բարզանին մնալու է պատմության մեջ. Լարիսա Ալավերդյան

Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեն և  ազատ ինքնորոշման իրավունքն, ըստ իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի, միջազգյին իրավունքի տեսակետից իրավական  բոլոր կարևորագույն օրենքներին համապատասխանում են:

«Հայերի ու Հայաստանի համար այդ իրադարձությունները կարող են լինել բախտորոշ: Մենք պիտի վերին աստիճանի զգույշ լինենք:
 

Իրաքյան քրդերը շատ գրագետ քայլի են դիմել. Իրաքում  չկա կոշտ արգելք, որը սահմանադրորեն տեղական ռեֆերենդումներ թույլ չէր տա, ուստի քրդերը կարողացել են հանրաքվե անցկացնել: Քրդերն, իրոք, իմաստուն քայլի դիմեցին: Բարզանին պատմական դեմք կդառնա: Նա այսօր ազատազրկված չէ,  և դա արդեն իսկ հիմք է տալիս ենթադրել, որ նա պատմության մեջ կմնա՝ որպես ազդեցիկ ու իմաստուն քաղաքական գործիչ», - նշեց Լարիսա Ալավերդյանը:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ բանախոսը շեշտեց՝ մենք դիվանագիտության մեջ բազմաթիվ հարցերում թերանում ենք ու միջազգային ատյաններին չենք կարողանում ներկայացնել իրական պատկերը:

«Յուրաքանչյուր միջազգային կառույցի ներկայացուցիչ, ով Արցախ է գալիս, ապշում է, քանի որ այն պատկերը, որը տարածված է աշխարհում, ուղղակի չի համապատասխանում իրականությանը: Այս մասին պետք է լրջորեն մտածել: Արցախի հարցը պետք է դիտարկել իրավական դաշտում: Չի կարելի Արցախի անկախության  իրավական գործընթացն անտեսել ու ռոմանտիզմով ապրել», - եզրափակեց  բանախոսը: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ