Հասարակություն - «Հայրենիքը միայն աթոռների վրա նստած պաշտոնյաներն չեն, հայրենիքը դուք եք». Թամարա Հովհաննիսյան

 

 Այսօր «Տեսակետ» ակումբում հյուրընկալվել էր բան. գիտ. դոկտոր, Միջազգային հարաբերությունների ինստիտուտի նախկին պրոֆեսոր, բանաստեղծուհի Թամարա Հովհաննիսյանը:

Վերջինս շեշտեց՝ Հայաստան այցելելու  շարժառիթը   Հայաստան-Սփյուռք համաժողովին մասնակցելու  հրվաերն  էր:

«Համաժողովին մասնակցողները սովորական հայեր չէին.  նրանք շատ թե քիչ կայացած հայորդիներ են: Նրանք եկան, հայրենիքում հանդիպեցին իրար: Դժվարություններ եղան, ակնկալիքները ամբողջապես բավարարված չէին, բայց, այդուհանդերձ, ես համաժողովը համարում եմ հաջողված: Մենք հասկացանք՝ սփյուռքը դեռ ապրում է հայրենքի տագնապներով: Սա   իմ երկիրն է, բայց ես չեմ ապրում այս երկրում, ուստի ես չէի ցանկանա քաղաքական հարցերի մասին խոսել: Ինձ համար  հետաքրքիր է հանրության մշակութային կյանքը: Ինձ հետաքրքրում են այնպիսի հարցեր, որտեղ  ես կարող եմ ասել՝  որոշակի հնարավորություններ, գիտելիքներ ունեմ: Համաժողովը անհրաժեշտություն էր: Այնտեղ ոչ մեկը հենց այնպես չէր եկել: Բոլորն էլ եկել էին փորձի փոխանակման միտումներով, հայրենիքին ինչ-որ կերպ օգտակար լինելու համար:

Դա որոշների մոտ հաջողվեց, որոշներն էլ  նեգատիվիզմով էին  համակված:  Շուջ 1600 հայ էր եկել հայրենիք», - նշեց բանախոսը:

  Թամարա Հովհաննիսյանը շեշտեց՝  Հայաստանը չի կարող իր տրտունջներով կերկրել սփյուռքը: 

 

«Անկախությունը դեռ չի ներծծվել մեր հոգու խորքում: Մենք դեռ թերահավատություն ունենք վաղվա օրվա հանդեպ: Չի կարելի սփյուռք-Հայաստան կապը կտրել:  Ես գիտեմ՝ դժվարություններ կան    այստեղ: Գիտեմ՝ դժվար է, բայց հարկավոր է լավատես լինել: Դրսում էլ ապրելը հեշտ չէ: Այնտեղ էլ մտածում  ենք եղածը պահել, ամուր կանգնել  երկու ոտքի վրա: Այս օրերին  ես մասնակցեցի  բազմաթիվ միջոցառումներ, որոնք արվեցին սփյուռքին ու հայրենիքին վերամտերմացնելու համար: Այդ միջոցառումը  կազմակերպելը, իսկապես, շատ բարդ էր: Պետք չէ քննարկել, ասել՝ լավ կազմակերպեցին կամ վատ, թերացումներ եղան կամ չեղան...  Համաժողովի ընթացքում հայ քույրերն ու եղբայրները  կողք կողքի  եղան այս օրերին:

Ես միշտ ասել եմ՝ միջադեպային բանաստեղծ եմ: Ավելի շատ հաց վատակելով եմ զբաղվում, քն թե այն գործերով, առանց որի ապրել չէի կարողանա: 

Ինձ միշտ թվում է՝ եթե մեկն ունի հնարավորություն, ապա  հայրենիքի վաղվա օրվա կայացմանը պիտի աջակցի, այլապես դա դավաճանություն կլիներ: Դա մեր բարոյական պարտքն է:

Մշակութային այս եռուզեռի մեջ բացակայում է գործնակնության էլեմենտը:  Աշխարհում բազմաթիվ ստեղծագործողներ իրենց  ստեղծագործությունները  կեցության միջոց են դարձնւմ ու ապահովում իրենց հանապազօրյա հացը: 

Արվեստագետին պետք են միջնորդ անձինք, ինչպիսին ես եմ, ովքեր անշահախնդիր ձևով ուզում են օգտակար լինել: Մենեջմենթը կարևոր է, բայց այն շահագործել չի կրելի: Ասենք՝ նկարիչը չպիտի մտածի, որ ներկայացուցիչը  բոռի կարգավիճկում է ու իր աշխատնքով է սնվում: Հստակ քաղաքականություն պետ է լինի: Այսօր ես գիտեմ հարյուրավոր մարդկանց, ովքեր ՀՀ-ից արվետի գործեր են տանում, ցուցադրում արտերկրում», - ընդգծեց բանախոսը: 

Վերջինս շեշտեց՝ հայրենի հողը մեզ համար սրբություն է: 
իսկ այսօր մեր հայրենիքը նոր  մտծողության տեր, ժամանակի շունչը զգացող, հանուն հայրենիքի՝ մինչև Մեքքա ոտաբոբիկ  քայլելու պտրաստ մարդկանց կարիք կա մեր երկրում: 

 

«Հանգամանքների բերումով ես   համաժողովի ընթացքում միշտ սփյուռքահայերի կողքին էի նստած: Մաքուր, ազնիվ, սրտի ցավով հայրենիք եկած մարդիկ փորձում են օգնել հայրենիքին: Այդ մարդիկ ահավոր բազմազբաղ մարդիկ են:  Երկրագնդի մի  կիսագնդից  մյուսը գալը հեշտ չէ: Ամեն ինչին պետք է ավելի լավատեսորեն մոտենալ: Ես չեմ կարծում, որ  ինչ-որ սփյուռքահայ  հայրենիքը դիտում է որպես գրպան, որտեղ ինքը մի քանի դոլար պիտի լինի: Ազնիվ, մաքուր համագործակցության  հնարավորություն  կա: Բոլորին հետաքրքրում է հայրենիքի ճակատագիրը: Հայրենիքը միայն աթոռների վրա նստած պաշտոնյաները չեն, հայրենիքը դուք եք», - եզրափակեց բանախոսը:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ