Քաղաքական - Արթուր Աթոյանը բացառում է, որ սիբիրախտով վարակված միսը կարող է մայրաքաղաքում իրացվել

 

 «Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոնի» նախագահ և «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը կրծում է՝ սննդի անվտանգությունը սերտորեն կապված է ազգային անվտանգության հետ:

«Վերջին շրջանում  մեր երկրում  մի շարք միջոցառումներ կազմակրպվեցին,   որոնք միտված էին նրան, որ մեր երկրում սննդի անվտանգությունը լինի համաշխարհային ստանդարտներին համաձայն: Պատկերացրե՛ք՝ եթե մեր երկրում մի զբոսաշրջիկ  սննդից թունավորվի, ապա դա  ուղղակի խայտառակություն կլինի:
Մեր կազմակերպությունն այս խնդիրներին ուշադրություն է դարձնում: Մենք առանձնակին նուշադրություն ենք դարձնում նաև սպանդանոցներին,  մսամթերքի ու մսամթերքի որակին: Մենք  չենք ուզում  ճնշել տնտեսվարողին: Փորձում ենք մտնանաշել
թերությունները և ժամանակ տալ, որ դրանք շտկեն:

Մեր երկրում ՍԱՊԾ-ն սերտորեն համագերծակցում է տարբեր ՀԿ-ների հետ և ընդունում այն ռաջարկները, որոնք ներկայացվում են: Սա, իսկապես, եզակի երևույթ է: Ես կարող եմ  ասել՝ մեր կառույցը արդյունավետ կերպով համագործակցում է ՍԱՊԾ-ի հետ: Աստվածաշնչում ասվում է՝ միությունը հրաշագործ է: Երբ միավորվում են տարբեր կառույցներ,   աշխատում են բարեխիղճ, ապա արդյունքը գովելի է լինում», - նշեց բանխոսը:

Արթուր Աթոյանը շեշտեց՝  մեր երկրում անգամ պետական կառույցները չեն կարողանում միմյանց հետ համագործակցել, ուստի, իսկապես, կարելի է ասել՝ եզակի երևույթ է այն փաստը, որ ՍԱՊԾ-ն չի խուսափում ու համագործակցում է ոչ պետական, մասնավոր կառույցների հետ:

Լրագրողների հարցին՝ բանախոսը տեղյա՞կ է այն մասին, որ հանրապետությունում՝ մասնվորապես Տավուշի մարզում,  տարածվել է  սիբիրախտ  հիվանդությունը, ավելին,  ասեկոսեներ կան այն մասին, որ  այդ վարակված միսը վաճառվում է մայրաքաղաքում, Աթոյանը պատասխանեց.    «Ես փաստեր չունեմ դրա վերբերյալ, բայց բացառում եմ, որ սիբիրախտով վարակված միսը կարող է մայրաքաղաքում իրացվել, իսկ մարզերում՝ չգիտեմ: Իսկ եթե այդ միսը, իրոք, վաճառում են, դա, բնականաբար, անօրինական է: Եթե այդպիսի փաստեր հայտնաբերվեն, դա մահակ ու ահազանգ է լինելու բոլոր այն կառույցների համար, որոնք պետք է վերահսկեին այս ոլորտը», - նշեց բանախոսը՝ լրագրողներին ու քաղաքացիներին հորդորելով, որ եթե  անօրինականություններ են նկատում սննդի  անվտանգության ոլորտում, ապա  հարկավոր է անվարան դիմել պատկան մարմիններին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ