Քաղաքական - Սեպտեմբերի 26-ին «Տեսակետ» մամուլի ակումբում


«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 26-ի ժամը 11.00-ի՝ Լարիսա Ալավերդյանի ասուլիսը հարգելի պատճառներով չի կայանա: Հայցում ենք ձեր ներողամտությունը:

Սեպտեմբերի 26-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոնի» նախագահ և «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը: Թեման` «1. Սննդի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությունների և իրականացրած միջոցառումների արդյունավետությունը միջպետական և ներպետական հարաբերություններում: Առաջարկ Երևանի քաղաքապետարանին՝ ՀԿ-ների հետ համատեղ գործունեության իրականացման մասին: 2. Ջրի բնավճարի բարձրացում և փոփոխություններ Ջրային օրենսգրքում»: Ժամը 13.00 հյուրն է բան. գիտ. դոկտոր, Միջազգային հարաբերությունների ինստիտուտի նախկին պրոֆեսոր, բանաստեղծուհի Թամարա Հովհաննիսյանը: «Շուրջ 20 տարի է, ինչ ԱՄՆ-ում գործում են Թ. Հովհաննիսյանի բացած արվեստի ցուցասրահները: Ինչ նպատակի են դրանք ծառայում, ինչպես է բանաստեղծուհին պատկերացնում Հայաստան-Սփյուռք մշակութային կապի ամրապնդումը, և ինչ է պետք անել՝ արտասահմանում հայ ստեղծագործ մտքի հանրայնացման համար: Հայաստան-Սփյուռք համաժողովի արդյունավետությունն ըստ Թ. Հովհաննիսյանի»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ