Քաղաքական - Telegraph․ 15 ամսականից սկսած՝ երեխաները պատճենում են ծնողների վարքագիծը եւ սովորությունները

Ծնողները, որոնք ցանկացած դժվարության առաջ հանձնվում են, հակված են այդ հատկությունը իրենց երեխաներին փոխանցելուն: Daily Telegraph-ի տվյալներով, խնդիրը ոչ թե ժառանգականության մեջ է, այլ երեխաները բառացիորեն «կլանում են» մարդկանց վարքագծի որոշ գծերը, իսկ հիմնականում՝ իրենց ծնողներինը:

Սա հաստատում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների նոր ուսումնասիրության արդյունքները, որոնք հրապարակվել են Science ամսագրում: Պարզվել է, որ 15 ամսական երեխաները պատճենել են իրենց ծնողների վարքագիծը, այդ թվում՝ դժվարություններից խուսափելու սովորությունը կամ հակառակը՝ հաղթահարելը:

Փորձի ընթացքում երեխաներին բաժանել են երեք խմբի: Նրանցից յուրաքանչյուրում հետևել են, թե ինչպես երեք մեծահասակներ փորձում են որոշակի առաջադրանք կատարել`բացել բեռնարկղ կամ խաղալիքը հանել կախանից: Առաջին խմբի համար խնդիրն ավարտվել է 30 վայրկյանում, իսկ երկրորդի՝ 10 վայրկյանի ընթացքում:  Երրորդ խմբում խնդիրն ավարտելու փորձ ընդհանրապես չի արվել: Հետագայում երեխաները պետք է սեղմեին կոճակը, խաղալիք երաժշտական տուփը ակտիվացնելու համար, որն անջատված էր:

Արդյունքում, այն երեխաներին, որոնք տեսնում էին մեծահասակների համառությունը և հետագա հաջողությունները, ավելի շատ ժամանակ էր հարկավոր տուփն ակտիվացնելու համար, քան երկրորդ կամ երրորդ խմբում գտնվողներին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ