Քաղաքական - Ծիծաղելի է, բայց հույսով ենք ապրում


Սեպտեմբերի 1-ից հացաբուլկեղենը և միսը պետք է փոխադրվեին սանիտարական անձնագիր ունեցող մեքենաներով: Խոսելով այն մասին, թե ինչ ընթացքում է այդ փոփոխությունը և արդյոք ոլորտում առկա խնդիրները լուծվում են միայն մեքենաների կահավորմամբ, սպառողների խորհրդատվության կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը ասաց, որ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, և շուտ է խոսել արդյունքների մասին: Սակայն, ըստ բանախոսի, միայն միսը տեղափոխելով համապատասխան պայմաններում, դրա՝ սննդում կիրառվելու պարագայում անվտանգության հարցը չի լուծվի, քանի որ պետք է նաև վերահսկվի, թե ինչպես և որտեղ է իրականացվում մորթը: Դրա հետ կապված ևս անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ: Նման որոշում, որպեսզի այդ ամենը իրականացվի սպանդանոցներում, մտցվելու է 2018թվականի հուլիսից, սակայն բանախոսը մտավախություն ունի, որ դրանով հարցը չի լուծվի: Օրինակ, սպանդանոցները կփրկեն մեծ ֆերմաների պարագայում, իսկ մինուճար գյուղացո՞ւ: Բակային պայմաններում արդեն չի թույլատրվելու մորթ կատարել, իսկ նա տեղափոխման հարց պետք է լուծի: Ինչո՞վ լուծի, ինչպե՞ս տեղափոխի: Այստեղ մեծ խնդիրներ կառաջանան և կամ միսը կթանկանա, եթե ստեղծվեն որոշակի սուբսիդիաներ կամ սպանդանոցները ունենան սեփական մեքենաներ, բայց այդ ամենը կբարդացնի նախ և առաջ գյուղացու գործը և նա արդեն կսկսի մտածել՝ զբաղվել անասնապահությամբ, թե՝ ոչ:
Արդյոք, եթե որոշակի հացի արտադրամասեր չկարողանան տեղափոխել իրենց արտադրանքը պահանջված մեքենաներով, հնարավոր է դրանց փակում դիտվի, արդյունքում հացի գինը ևս թանկանա Tesaket.info-ի հարցին ի պատասխան բանախոսը ասաց, որ դա ևս չի բացառվում: Ըստ նրա, այս նորամուծության մասին խոսվում էր շատ վաղուց և հացի արտադրամասերը, փռերը կարող էին շուտ մտածել, գուցե միավորվել և ելք գտնել, ինչը գուցե չի արվել:
Ինչպե՞ս վստահ լինի սպառողը, որ սննդի հետ առնչվողն առողջ է, ո՞վ պետք է դրան հետևի Tesaket.info-ի հաջորդ հարցին բանախոսը պատասխանեց, որ իդեալականում դրանով պետք է զբաղվի սննդի պետական անվտանգության ծառայությունը: Սակայն իրականում և հիմնականում այսօր սննդի ոլորտում աշխատողների շատ քիչ տոկոսն է համապատասխան փաստաթուղթ ներկայացնում կամ զննություն անցնում՝ այդ ոլորտում գործունեություն ծավալելիս: Իսկ նման փաստաթուղթ պետք է ունենա, պարտադիր զննություն անցնի և՛ մսավաաճառը, և հացավաճառը, և հաց տեղափոխողը, և սնունդ պատրաստողը, և մորթ անողը… բոլոորը անխտիր: Ըստ բանախոսի՝ մենք գիտե՞նք՝ ինչ մակարդակի են պահպանված եղել քաղցրվենիքի պատրաստման պարագայում հիգիենիկ պայմանները, կամ նույնը հացի դեպքում: Ո՛չ: Շեղումներ բոլոր ոլորտներում էլ լինում են, և հույս պետք է ունենալ, որ այս նորամուծությանը կհետևի նաև սանիտարական գրքույկի ստացման գործընթացի խստացումը:
Հ.Գ. Փաստորեն, 21-րդ դարում ապրում ենք հույսով, որ մեր գնած ապրանքից չենք թունավորվի կամ որ ավելի ծայրահեղ, չենք մահանա, իսկ լուծումներ այդպես էլ չկան:
Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ