Քաղաքական - Քննադատողները միշտ էլ կան, եղել են եւ կլինեն․ Մհերը՝ իրեն վաստակավոր արտիստի կոչում շնորհելու մասին

Երգիչ Մհերը վստահ է, որ արժանի էր ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա։
«Յուրաքանչյուր արտիստի համար այս կոչումը շատ կարեւոր է եւ բոլորն էլ շատ են սպասում այս կոչմանը։ Սա ժողովրդի գնահատականն է եւ կարծում եմ, որ եթե չլիներ աշխատանքս, ես այսօր նախագահի կողմից այս կոչմանը չէի գնահատվի։ Կարեւորը ժողովրդի սերն է, ժողովրդին, հայրենիքին ծառայելը, քննադատողները միշտ էլ կան, եղել են եւ կլինեն։ Կարեւորը սրտանց աշխատելն ու այս կոչումը բարձր պահելն է»,-ասաց նա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երգիչներ Մհերն ու Արամեն ՀՀ վաստակավոր արտիստի կոչում են ստացել: Նրանք պարգեւատրվել են այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հանրապետության նախագահի կողմից:

NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ