Քաղաքական - Սերժ Սագսյանը, Բակո Սահակյանն ու բարձրաստիճան պաշտոնյաները Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին

ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր։

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Պաշտոնյաները ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին։

 

 

Աղբյուր՝ Aysor.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ