Քաղաքական - Ռուսաց լեզվի հայեցակարգն իմ հանձնարարականով չէ. Կարեն Կարապետյան

Ռուսաց լեզվի հայեցակարգն իմ հանձնարարականով չի եղել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին:

Դիտարկմանը՝ կարող էր դա լինել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի որոշումը, վարչապետը նույն պատասխանը տվեց եւ հրաժարվեց մանրամասնել, թե  ում մտահղացումն է դա:

Փոխարենը Կարեն Կարապետյանն համբերատար լսեց ՀՀԿ տատիկի՝ ՀՀԿ-ականներին նվիրված ստեղծագործությունը: Վարչապետը հրաժարվեց պատասխանել լրագրողների այլ հարցերի՝ նշելով, որ հաշվետվությամբ հանդես կգա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ