Քաղաքական - 21-րդ դարում 50 միլիոնից ավելի քուրդ ժողովուրդը չունի անկախություն. սա ինձ համար ընդունելի է. Կնյազ Հասանով

 

Խորհրդային  կարգերի փլուզումից հետո ՀՀ ԱԺ-ում չկային պատգամավորներ, ովքեր ներկայացված կլինեին ազգային փոքրամասնությունների կողմից: Իսկ սահմանադրական փոփոխությունները թույլ տվեցին, որ այսօր ԱԺ-ում  ներգրվվծ լինեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ. դա գովելի է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց  Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը:

«Ես շնորհակալ եմ Հայաստանի իշխանոթյուններից, հայ ժողովրդից, որ մենք այսօր հնարվորություն  ունենք մեր խնդիրները բարձրացնել ԱԺ բարձր ամբիոնից: ԱԺ-ի առաջին նստաշրջանը  ես բացեցի՝ որպես ավագ պատգամավեր: Դա , իսկապես, ինձ համար մեծ պատիվ էր: Քրդական համայնքում խնդիրներ կան լեզվի, մշակույթի, կենցաղի հետ կապված. մենք այդ հարցերը բարձրցնում ենք: Կրթույթյան, դպրոցների օպտիմլացման հարցերն էլ եմ ԱԺ-ում բարձրացրել: Մենք ունենք գյուղեր, որոնք ձմռանն անանցանելի են դառնում, իսկ եթե օպտիմալացում  լինի, երեխաները չեն կարողանա ձմռան ցրտից մի գյուղից մյուսը գնալ: Մեր համայնքի ներկյցուցիչներից  շտերը թույլ չեն տա, որ իրենց աղջիկները մի գյուղից մյուսը գնան՝ կրթություն ստանալու, իսկ դա անգրագիտության կհնգեցնի: Սա շատ լուրջ հարց է», - նշեց Կնյազ Հասանովը:

Անդրադառնալով Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեին՝ Հասանովը շեշտեց՝ այս գործընթացն արդեն իսկ  առաջացրել է որոշակի բարդություններ: 

«Թուրքիան, Իրանը, միանշնակ,  չեն ուզենա, որ այդ հանրաքվեն անցկացվի, անկախության գործընթաց լինի,  բայց քուրդ ժողովուրդը դա որոշել է:  Թուրքիայում, Իրնում, Սիրիյում կան միլիոնավոր քրդեր. այդ երկրները վախենում են, որ իրենց  պետություններում անջատողական շարժումներ կսկսվեն, եթե Իրաքում քրդերը հաջողության հասնեն ու կարողանան անկախություն ձեռք բերել:

Իրաքյան Քրդստանում, կարծում եմ, պետք է այդ հանրաքվեն տեղի ունենա: Անձամբ ես կողմ կլինեմ, որ այդ հանրքվեն անցկացվի: Այլ ճանապարհ չկա. կամ մահ, կամ ազատություն: 21-րդ դարում 50 միլիոնից ավելի   քուրդ ժողովուրդը չունի անկախություն. սա ինձ համար ընդունելի է», - եզրափակեց բանախոսը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ