Քաղաքական - Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեն որքանո՞վ է վնասակար և շահավետ Հայաստանի համար

 

 

Այս ամսվա 25-ին  Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվե է  տեղի  ունենալու, բայց դա չի նշանակում, որ միանգամից անկախությունը հռչակվելու է:
Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց  իրանագետ Վարդան Ոսկանյանը: 

Բանախոսը շեշտեց՝ ակնհայտ է, որ քրդական խնդիրը բազմաշերտ է, ուստի չի կարելի այս հարցին սև ու սպիտակ տրմաբանությամբ մոտենալ, այսինքն՝ չենք կարող  հստակ ասել՝ դա մեզ համար լավ կլինի կամ վատ: 

 

«Մեզ համար  այս գործընթացներում այսպես ասած՝ շահավետ կլինի այն, որ Էրդողանը կօգտագործի շատ ռեսուրսներ, որպեսզի   խափանի Իրաքի Քրդստանի անկախության գործընթացը. Թուրքիան ձգտում է տարածաշրջանում գերիշխող դիրք ունենալ»: 

Իրանագետը շեշտեց՝ ասվածից պարզ է դառնում՝  Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանի և Էրդողանի հարաբերությունները առաջիկայում  կարող են սրվել:

Բանախոսը  նշեց՝ Հայաստանի համար  վտանգն այն կլինի, որ քրդական գործոնը կրող է ակտիվանալ Իրանում, այնուհետև Ատրպատականում, իսկ դա, բնականաբար, ձեռնտու չէ Հայաստանին:

«Քրդստանի անկախությանը, անկախության գործընթացին սատարում են Իսրայելն  ու Սաուդյան  Արաբիան: Իսրայելին ձեռնտու է, որ մի յուրատեսակ, Ադրբեջնի պես  նոր  պետություն ստեղծվի, որ  իրենք կարողանան համագործակցել   այդ պետության հետ: Այնուհետև   Իսրայելը կձգտի Իրանի ներսում անջատողական շարժումներ սկսել, իսկ  դա մեր շահերից չի բխում:

Իսկ  Սաուդյան Արաբիայի պարագայում կարող ենք ասել՝  այս երկիրն ուզում է ՝ Իրանի դիրքերը տարածաշրջանում թուլանան ու լրացուցիչ խնդիրներ առաջանան այդ երկրում», - նշեց Վարդան Ոսկանյանը:

Իրանագետը հիշեցրեց՝ չկա մի գերտերություն ու  միջազգային կազմակերպություն, որը դրական է արտահայտնեվել Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեի  վերաբերյալ, ավելին, ԱՄՆ-ն ձգտում է վիժեցնել Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեի գործընթացը:

Այդուամենայնիվ, Վարդան Ոսկանյանը շեշտեց՝ հայերը պետք է ձգեն  քուրդ ժողովրդի հետ  բարիդրացիական հարաբերություններ ունենալ՝ հընթացս  մտածելով մեր երկրի շահերի մասին:

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ