Քաղաքական - Ի վերջո, ԵՏՄ-ին անդամակցելը լա՞վ է, թե՞ վատ

Ըստ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանի՝ ոմանք ԵՏՄ-ի հետ հապված՝ շահարկումներ անելու առիթը բաց չեն թողնում: Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

«ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրի և ԵՏՄ-ի միջև Հայաստանը պետք է ընտրություն կատարեր և այդպես էլ արեց: Մենք պետք է կարողանանք հաշվարկներ անել ու գիտակցել՝ ԵՏՄ-ին  անդամակցելով՝ ինչ կորուստներից ենք խուսափել. այդ պարագայում կհասկանանք՝  ԵՏՄ-ին անդամակցելը լա՞վ է, թե՞ վատ: Այս օրերին կարբեր կեղծանուններով հանդես գալով՝ ոմանք վերկուծական հոդվածներ են գրում ու, իբր, կոնկրոտ օրինակներ են նշում՝ ընդգծելով,  թե ինչու պետք է դուրս գանք ԵՏՄ-ի կազմից:   Նման վերլուծություններ անելիս հարկ է հասկանալ՝ դա ինչպես կազդի ՀՀ-ի ու ԱՀ-ի վրա: Լավ, եթե մենք անենք այն, ինչ իրենք ցանկանում են,  իրենք երաշխավորո՞ւմ են, որ ՀՀ-ի ու ԱՀ-ի  հետ կապված՝ ամեն ինչ լավ կլինի: Երբ որ այդ մարդիկ սա թվաբանորեն ու տեսականորեն կկարողանան ներկայացնել,  հաշվարկները դնել սեղանին, քավ լիցի, կընդունենք, որ այդ մոտեցումն ավելի ճիշտ է: Բացի այդ՝ պետք է ասեմ՝ շատ բաներ կան, որոնց մասին մենք ուղղակի չենք ասում», – նշեց Գառնիկ Իսագուլյանը: 

Վերջինս շեշտեց՝ հարկավոր  է հույսով լի նայել բոլոր այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում Արցախի շուրջ: 
«Թե՛ ՀՀ-ի, թե՛ ԱՀ-ի  իշխանությունները անում են ամեն ինչ, որպեսզի Արցախը բարգավաճի», – նշեց բանախոսը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ