Քաղաքական - Սեպտեմբերի 9-ին «Տեսակետ» մամուլի ակումբում

«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ
 
Սեպտեմբերի 9-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, «Արմենիա Սեի Սփեին» մշակութային ասոցիացիայի նախագահ Լիլիթ Մնացականյանը և «Վարք Հայոց» մշակութային ՀԿ նախագահ և համանուն ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, ղեկավար Սարգիս Փարամազյանը:
 
Թեման` «Օգոստոսի վերջին «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից CIOFF միջազգային կազմակերպության կողմից Հունաստանում կազմակերպված «Kyparissia Sunshine» 13-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնին ներկայացրել է հայոց ազգային մշակույթը` երգ, պար, ուտեստներ, խաղեր և այլն` արժանանալով մեծ հաջողության: Ինչով է «Վարք Հայոց»-ն առանձնացել 6 երկրներից ներկայացված 9 խմբերի շարքում, ինչ են տալիս նման փառատոները Հայաստանին, և ինչ հեռանկարներ են բացվել խմբի առջև փառատոնից հետո»:
 
Ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են մաթեմատիկոս, ՀՌՀ դոցենտ Վաչագան Վահրադյանը (Երևան) և հետազոտող Գոռ Հովսեփյանը (Կալինինգրադ): Թեման` «Նոր բացահայտումներ Քարահունջ աստղադիտարանում. ինչպես էին կատարվում դիտարկումները»:
 
Բանախոսները կներկայացնեն իրենց կատարած վերջին հետազոտության արդյունքները: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող նյութեր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ