Քաղաքական - Երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստ ստանալու գործընթացը հեշտացվել է

ՀՀ արդարադատության նախարարության ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ իրականցվող ծրագրի շրջանակում մշակել են երեխայի ծննդյան միանվագ դրամական նպաստ ստանալու գործընթացի հեշտացում։ Այսուհետ հնարավոր կլինի լրացնել ՔԿԱԳ տարածքային մարմնում երեխայի ծնունդը գրանցելու հետ մեկտեղ լրացնել նաև երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստը ստանալու մասին դիմում։

Լրագրողների հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ սա կհեշտացնի նպաստ ստանալու գործընթացը և քաղաքացին այսուհետ ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար ստիպված չի լինի նպաստը ստանալու դիմում ներկայացնելու համար մի քանի մարմին այցելել, այլ պարզապես դիմում կներկայացնի ՔԿԱԳ տարածքային բաժին։

«Այս աշխատանքները շարունական բնույթ են կրում։ Առաջիկայում նաև նոր ծառայություններ ենք նախատեսում ընդգրկել այս ցանկում, մասնավորապես, խնդիր ունենք ոչ միայն առաջին, երկրորդ երեխայի, այլև երրորդ և հարջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստն այս եղանակով տրամադրել։ Գիտեք, որ երրորդ երեխայի միանվագ նպաստը տրամադրելու համար շատ ավելի տեղեկատվություն է անհրաժեշտ ներկայացնել։ Հիմա խնդիր ունենք, որ նախկին տեղեկատվությունը ՔԿԱԳ մարմիններում դեռևս թվայնացված չէ, հետևաբար դեռևս փաստաթղթային ներկայացումներ են պահանջվում, բայց ԱԴ նախարարության հետ նախատեսել ենք, որ այս աշխատանքները համատեղ շարունակելու ենք, և 2018 թվականի հունվարից պիտի անցում կատարենք նաև երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստն այս եղանակով տրամադրելուն», - ամփոփելով 2017 թվականի հունիսի 1-ից երկու ՔԿԱԳ տարածքային մարմիններում փորձնական հիմունքներով մեկնարկած երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստը ստանալու մասին դիմումների լրացման ծրագրի առաջին փուլը՝ ասաց Արտեմ Ասատրյանը։

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն էլ ընդգծեց, որ իրենք հաջողված են համարում ծրագիրը. «Ուրախ ենք, որ մասնակից ենք եղել դրա կյանքի կոչմանը»:

Համաձայն ծրագրի՝ դիմող ինքն է որոշելու, թե ինչ եղանակով և որտեղից է ուզում ստանալ նպաստը։ Ծրագիրը կյանքի է կոչվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցութամբ և իրականացվել «Հանրային նորարարություն» մրցույթին ներկայացված գաղափարն իրականացնելու արդյունքում ԵՄ օժանդակությամբ։

Աղբյուր՝   aysor.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ