Ժամանց և շոու բիզնես - Բրեդ Փիթը եւ Անջելինա Ջոլին կհաշտվե՞ն

Այսպես-այսպես... այստեղ ինչ-որ բան այն չէ: Այս երկուսը դեռ երկար կնյարդայնացնեն մեզ: Խոսքը Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի մասին է: Օրերս Ջոլին երեխաների հետ Կոլորադոյում մասնակցել է Թելուրիդի կինոփառատոնին:

Դերասանուհին ներկայացրել է իր First They Killed My Father («Նրանք նախ սպանեցին հորս») ֆիլմը: 42-ամյա դերասանուհին տեսախցիկների առջեւ կեցվածք է ընդունել 16-ամյա Մեդոքսի, 13-ամյա Փաքսի, 12-ամյա Զախարայի, 11-ամյա Շայլոյի եւ 9-ամյա երկվորյակներ Վիվիենի ու Նոքսի հետ: Ավելի ուշ Ջոլին հարցազրույցներից մեկում խոսել է Բրեդ Փիթի հետ բաժանման մասին՝ հայտարարելով, որ դժվարին ժամանակներ է ապրում:

«Ոչ մի հաճելի բան դրանում չկա: Դա շատ ծանր է: Կողքից թվում է, որ ես հաղթահարում եմ, բայց ինձ համար շատ դժվար է: Ես մշտապես երեխաներով եմ զբաղվում եւ փորձում եմ շեղվել բացասական մտքերից, բայց ոչ միշտ է հաջողվում: Ինձ դուր չի գալիս մենակ լինել, դա այն չէր, ինչ ես ուզում էի»,- խոստովանել է դերասանուհին:

Եվ, ահա, վերադառնալով Լոս Անջելես, Էնջին սկսել է զբաղվել իր գործերով, իսկ տեղի պապարացիները Ջոլիի տան մոտ Փիթի ավտոմեքենան են նկատել: Պարզվում է՝ Բրեդը կնոջ մոտ է գնացել: Հավանաբար՝ գործով:

Եվ չնայած ներքին աղբյուրները նշում են, որ ապահարզանի գործընթացը շարունակվում է, բայց մամուլում կասկածներ են հնչում այն մասին` արդյո՞ք Էնջին ուզում է ամուսնալուծվել: Պապարացիները հաղորդում են, որ Փիթը մեքենան կայանել է Անջելինայի տան կողքին եւ այնտեղ թողել, չնայած ինքն ապրում է իրենց նախկին տանը, որը Ջոլիի Լոս Ֆելիսի նոր տնից մեկ կիլոմետր հեռու է:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid-ի

NEWS.am STYLE

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ