Քաղաքական - Սեպտեմբերի 8-ին, «Տեսակետ» մամուլի ակումբ


«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Թեման` «1. ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելը, դրա քաղաքական մեկնաբանություններն ու շահարկումները: 2. Ադրբեջան. կոռուպցիոն սկանդալ` զենքի վաճառքի հետ կապված: 3. Սիրիայի խնդիրը և քրդական հարցը»:

 

Ժամը 12.00 հյուրն է հնագետ, Տիգրանակերտը պեղող արշավախմբի ղեկավար Համլետ Պետրսյանը: Թեման` «Հնագիտական հետազոտություններ Արցախում (Տիգրանակերտ, Վաճառի Ս. Ստեփանոս, Դադիվանք). վերջին արդյունքները` կարասային թաղում, երկհարկանի դամբարան, խորհրդավոր գետնուղի և այլն»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող նյութեր:

 

Ժամը 13.00 հյուրն է ինժեներ-էլեկտրամեխանիկ, բազմաթիվ գյուտերի հեղինակ Գագիկ Ալավերդյանը: Թեման`«1. Աշխարհում առաջին անգամ առաջարկվում է Երկրագնդի գերտաքացումն ու գերսառեցումը դանդաղեցնող եզակի մեխանիզմ` հայ գյուտարարի կողմից: Ինչ է այն իրենից ներկայացնում, և ինչ արհավիրքներ կարող են սպառնալ մեր մոլորակին, եթե տվյալ մեխանիզմը հնարավորինս շուտ չներդրվի: 2. Անոմալ երևույթների հետևանքները և դրանց բացատրությունները` ըստ գյուտարարի»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ