Քաղաքական - Համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ․ Վահագն Խաչատրյան

Ըստ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի՝ մեր երկրում  Կառավարությունն այնպիսի քաղաքականություն է վարում, որ արդյունքում   ռազմավարական ծրագրերն ուշադրությունից դուրս են մնում: Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

Բանախոսը նշեց՝ մեր երկրում ստեղծվել է այնպիսի տնտեսական դաշտ, որ օրարերկրյա կազմակերպությունները, գործարարները պարզապես չեն հանդգնի ներդրումներ անել մեր երկրում, ավելին՝ նույնիսկ ՀՀ քաղաքացին   արտերկրում ապրող գործարար իր բարեկամին խորհուրդ չի տա  ներդրում անել այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է:

«Ներդրումներին վերաբերող խոստումները իրականությանը չեն համապատասխանում: Ըստ պաշտոնական վիճակագրության՝  հունվար–հուլիս ամիսներին բացվել է 189 աշխատատեղ, թեև պաշտոնյաները նշում են 2500 աշխատատեղի մասին. ես կուզենայի տեսնել՝ որտե՞ղ  են այդքան աշխատատեղեր ստեղծվել»,-ասաց նա:

Խոսելով  տնտեսական աճի մասին՝ տնտեսագետը շեշտեց.  «Տնտեսական աճի ազդեցությունը, եթե ինչ-որ տեղ կա, ապա այն մարդիկ են զգում, ովքեր միշտ օգտվում են ստեղծված իրավիճակից: Ես կարծում եմ, որ 3,5 տոկոս աճը կապահովվի, սակայն քաղաքացիների վրա ազդեցություն չի ունենա, քանի որ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, իսկ եթե չկա այդ փոփոխությունը, ապա եթե նույնիսկ տնտեսական աճ լինի, այն ազդեցություն չի ունենա տնտեսական բարեկեցության վրա»,-ասաց նա:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ