Քաղաքական - Նախադպրոցական կրթություն ստանալը երեխայի իրավունքն է

Կրթական ոլորտի փորձագետ  Սերոբ Խաչատրյանը  կարծում է՝   հանրակրթական դպրոցը 12-ամյա դարձնելիս պատկան մաջմինները շատ են շտապել և որոշակի սխալ քայլեր են արել։ 

«Դպրոցը դարձրինք 12-ամյա, բայց արդյունքում ի՞նչ ստացվեց. առանց հանրային քննարկման և  առանց համապատասխան բյուջետային միջոցներ ունենալու՝ չի կարելի նման լուրջ ծրագրեր սկսել: Վարկային միջոցներով սկսում են ծրագիրն իրականացնել, հետո էլ ասում են՝  չենք կարող  պահել դպրոցների որոշ մասը, փող չկա», –  այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում   այսպիսի տեսակետ հայտնեց Սերոբ Խաչատրյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն իր հերթին շեշտեց՝ որքան էլ փորձում է չկենտրոնանալ Կրթության և գիտության նախարարի՝ Լևոն Մկրտչյանի իրականացրած գործունեության վրա, բայց չի ստացվում. թերությունները շատ են:

«Պարոն Մկրտչյանը միշտ գալիս է ու իր անցած ճանապարհը, իր արած գործը կասկածի տակ է դնում և  ասում է՝ էս անգամ օպտիմալ է լինելու, լավ է լինելու:  Մի բան փաստ է՝ ուսուցիչների ու աշակերտների թիվը պակասում է: Ավագ դպրոցների ուսուցիչների մեծ մասն էլ հավելավճարը չի ստանում: Կառավարությունն արդեն ընդունել է 2017-2022 թվականների ծրագիրը՝ նախադպրոցական կրթական ծրագրի մասին: Կոնկտետ 2017-ի ծրագրում շատ խնդիրներ կան. ամբողջ Երևանն այսօր լի է  նախակրթարաններով, բայց դրանք որքանո՞վ են համապատասխանում պահանջվող չափանիշներին: Գոյություն ունի նախադպրոցական կրթության մասին օրենք, որտեղ հստակ   նշվում է՝ նախադպրոցական տարիքն ըստ օրենքի՝   0-6  տարեկանն է, իսկ  իրենք ասում են ՝ 3-6 տարեկանն է:  Այսօր ասում են՝ երեք տարեկանից հետո երեխային բերե՛ք, հենթագրենք.  երբ հերթը հասնի, բերե՛ք  փոքրիկին:

 Նախադպրոցական կրթություն ստանալը երեխայի իրավունքն է: Քաղաքապետարանը պետք է այդ հնարավորությունն ընձեռի երեխային: Երբ նրա հերթը գալիս է, չպիտի ասեն՝ սպասե՛ք նոր ուսումնական տարվան: Նրանք  երեխային պետք է ընդունեն անմիջապես ու կապ չունի՝ դա կլինի ապրի՞լ, թե՞ մայիս ամիսը», – նշեց Անահըիտ Բախշյանը:

Ի հավելումն տիկին Բախշյանի խոսքերի՝  Սերոբ Խաչատրյանը նշեց.  «Հիմա մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար է, քան համալսարան»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ