Քաղաքական - Հանրային Ռադիոյի առջևի աստղային ճեմուղին համալրվեց

Հանրային ռադիոյի առջեւում    գտնվող աստղային ճեմուղին այսօր համալրվեց Հայկական հեռուստատեսության եւ ռադիոյի  ոլորտում ավանդ ունեցած  8 երախտավորների անուններով։  Մասնավորապես, Հանրային ռադիոյի առջեւի պուրակի աստղային ճեմուղում ավելացել են ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի, Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանի, Ստեփան Մարտիրոսյանի, Մելիք Մավիսակալյանի, Ռաֆայել Մանգասարյանի, Լեւոն Պարոնյանի, Կառլեն Վարժապետյանի, Արտաշես Քալանթարյանի անուններով:

«Մենք անպայման պետք է հիշենք մեր պատմությունը, ավանդույթները եւ հարգանքի տուրք մատուցենք այն մարդկանց, որոնց դերը հայ լրագրության եւ արվեստի զարգացման մեջ անգնահատելի է»,-  իր խոսքում նշեց  Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը։
Ընդգծենք՝ այսօր աստղային ճեմուղու բացմանն էին եկել ոչ միայն վերոնշյալ անձինք, այլև վերջիններիս մտերիմները, ազգականները, ինչպես նաև քաղաքացիներ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ