Քաղաքական - Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ-ում դասախոսություն է կարդացել

Սեպտեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում դասախոսություն է կարդացել, որին ներկա են եղել Մայր ԲՈՒՀ-ի եւ ՄՀ ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, առաջին կուրսի ուսանողները:

ԱԳՆ-ից    հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը ներկաներին շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ եւ մաղթել է բեղմնավոր ուսումնական տարի։ Խոսքն ուղղելով առաջին կուրսեցիներին՝ նախարար Նալբանդյանը բարի երթ է մաղթել ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկի ուսանողներին:

Իր խոսքում եւ հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է միջազգային ու տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների եւ դրանց լուծումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ