Քաղաքական - Մայլի Սայրուսը միացել է «Հարվի» փոթորկից տուժածներին ձեռք մեկնած աստղերին

«Հարվի» փոթորիկը հարվածել է ամերիկյան Թեքսաս նահանգին՝ հեղեղելով Հյուսթոն քաղաքն ու ավերածություններ առաջացնելով ամբողջ նահանգում:

Սա վերջին 12 տարիների ընթացքում ամենահզոր փոթորիկն էր ԱՄՆ-ում: Վերջին տվյալներով՝ այն արդեն 30 մարդու կյանք է խլել: Նահանգի մեծ մասը ջրի տակ է հայտնվել: 

Իսկ մինչ փոթորիկը շարժվում է Լուիզիանա նահանգի ուղղությամբ, Հոլիվուդի աստղերը միավորվել են՝ տարերային աղետից տուժածներին օգնելու համար:


Կարմիր խաչին կարիքավորների օգնության համար գումար են փոխանցել Սանդրա Բուլոքը (մեկ միլիոն դոլար), Քեթի Փերին, Բեյոնսեն (ասում են՝ երգչուհին 7 մլն դոլար է նվիրաբերել), Ջեյ Զին, Դուեյն Ջոնսոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Քարդաշյանների ընտանիքը:  Քիմը կես միլիոն դոլար է փոխանցել: Իսկ Ռիտա Օրան, օրինակ, Հյուսթոն է մեկնել՝ տուժածներին օգնելու:

Ըստ Just Jared-ի՝ Մայլի Սայրուսն իր հերթին փոթորկից տուժածների համար կես միլիոն դոլար է փոխանցել: 24-ամյա երգչուհին այդ մասին հայտնել է Էլեն Դեջեներեսի շոուի ժամանակ.

«Ես ուրախ ու երջանիկ եմ՝ օգնելու բոլորին, ովքեր դրա կարիքն ունեն»,- նշել է Մայլին:

 

NEWS.am STYLE

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ