Մշակույթ - «Վահագն-Լևոն» դհոլի ստուդիան իր դռներն է բացել նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ դհոլահար

«Վահագն-Լևոն» դհոլի ստուդիան իր դռներն է բացել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ դհոլահար։ Ստուդիայում դասավանդելու են սիրված ու ճանաչված դհոլահարներ Վահագն Թորոսյանը և Լևոն Հարությունյանը։

Մի քանի ամիս առաջ իր հարցազրույցներից մեկում  Վահագն Թորոսյանը նշել էր՝ ինքը և  Լևոն Հարությունյանը ցանկանում են դհոլի ստուդիա ստեղծել Երևանում՝ նպատակ ունենալով իրենց գիտելիքները և փորձը փոխանցել երեխաներին, ինչպես նաև նրանց համար ճանապարհ հարթել ասպարեզում՝ վերջիններիս հնարավորություն ընձեռելով մասնակցել բազմաթիվ մրցույթների,  համերգների և, ինչո՞ւ ոչ, ապագայում դառնալ ճանաչված երաժիշտ։

Հիշեցնենք՝ և՛ Վահագն Թորոսյանը, և՛ Լևոն Հարությունյանը մանկավարժական աշխատանքի փորձ ունեն և կարողանում են իրենց սաներին սովորեցնել այս ժողգործիքին տիրապետելու նրբություններն ու գաղտնիքները, ինչպես նաև  երեխայի  մեջ սեր արթնացնել դեպի ազգային երաժշտությունը և ժողգործիքները։

Այսօր դհոլահարների ցանկությունն արդեն իսկ իրականություն է դարձել․ ստուդիան բացվել է, վորջիններս   նոր սաներ  ունեն։ Վահագն Թորոսյանը և Լևոն Հարությունյանը պատրաստ են ընդունել նոր սաների՝ ցանկանալով  ուսումնական տարին  մեկնարկել նոր լիցքերով ու եռանդով։ 

Ստուդիայի հասցեն՝ քաղաք Երևան, Պռոշյան 2/1 (մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի հարևանությամբ), տեղեկատու հեռախոս՝  094 94 60 11 կամ 093 77 77 24։

 

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ