Քաղաքական - Իրանն առաջիկայում սպասում է Թուրքիայի նախագահի այցին

 

Թեհրանում առաջիկայում սպասում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մոտ ապագայում պետք է սպասել Թեհրան պարոն Էրդողանի այցին, մենք այդ մասին կհայտարարենք, երբ պարզ լինեն այդ ուղեւորության օրն ու հանգամանքները»,- ասվում է ԱԳՆ-ի հայտարարությունում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանի Զինուժի գլխավոր շտաբի ղեկավարը Թուրքիա այցի ընթացքում հանդիպել է երկրի նախագահ Էրդողանի հետ։ Քննարկվել է Սիրիայի եւ Իրաքի ճգնաժամը հարթելու նպատակով համագործակցության հարցը։

Աղբյուր՝ news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ