Հասարակություն - Շիրակի մարզում եղբայրը16-ամյա քրոջը հայտնաբերել է տան լոգարանում կախված

Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ գյուղում ինքնասպանության դեպք է գրանցվել:Tert.am-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ օգոստոսի 25-ին՝ ժամը 20:15-ին նման ահազանգ ստացվել է:

Ոստիկանությունում ստացված ահազանգի համաձայն՝ Գեղանիստ գյուղում 2001թվականին ծնված աղջիկը ինքնասպանությունէ  գործել կախվելու միջոցով:

«Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19:45-ի սահմաններում վերջինս ինքնասպանություն է  գործել իրենց  տան լոգարանում տեղադրված պտտաձողից հակի և թելի և խալաթի գոտու հյուսվածքով կախվելու միջոցով»,-հայտնեցին ոստիկանությունից:

Դեպքի առնչության նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հարազատները իրավապահներին հայտնել են, որ մահացածի անչափահաս եղբայրը մտել է լոգարան և այնտեղ հայտնաբերել քրոջը՝ կախված և անմիջապես ծնողներին է տեղեկացրել, ովքեր էլ փորձել են պարանը կտրելով՝ փրկել երեխայի կյանքը, ցավոք, նա արդեն մահացած է եղել:

Աղբյուր՝ Tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ