Քաղաքական - Փարիզ-2017. Լևան Բերիանիձեն` բրոնզե մեդալակիր

Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր 125 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն բրոնզե մեդալի համար պայքարում 3:0 հաշվով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Անզոր Խիզրիևին:

 

Հիշեցնենք, որ Բերիանիձեն մեկնարկեց 1/8 եզրափակչից, որտեղ տեխնիկական հաղթանակ տարավ՝ մրցակցի չներկայանալու պատճառով:

 

Քառորդ եզրափակչում Բերիանիձեն հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Այան Լազարևին, իսկ կիսաեզրափակչում զիջեց վրացի Գենո Պետրիշվիլիին: 

Աղբյուր՝ Tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ