Քաղաքական - Հետայսու Հացն ու միսը կտեղափոխվեն սանիտարահիգենիկ պայմաններում

Սեպտեմբերի 1-ից հացաբուլկեղենը և միսը տեղափոխվելու են սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով։ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հրավիրված ասուլիսին նշեց, որ հացամթերքի և մսամթերքի տեղափոխման փուլում ակնառու խնդիրներ կան, ուստի ՍԱՊԾ-ն համակարգը ներդնելով, որի համաձայն, պետք է ունեն սանտիրական անձնագրեր, թույլ կտա երաշխավորել, որ սնունդը կտեղափոխվի իր համար նախատեսված տրասպորտային միջոցներով և բացի այդ հնարավորություն կլինի վերահսկողություն իրակացել:   

«Պետական գնումներով մատակարարումների համար սեպտեմբերի 1-ից կգործի, իսկ Երևանում արդեն նոյեմբերի 1-ից պարտադիր կլինի, իսկ ժամանակացույցով փետրվարից հանրապետության մնացած մարզերի համար համակարգը կգործի»,-ասաց նա և նշեց, որ պարզ ընթացակագ է ներկայացված:

Հայրենական արտադրանք արտադրող ընկերության գլխավոր տեխնոլոգ Կարեն Պողոսյանը նման նախաձեռնությունը ողջունելի փաստ որակեց: «Սա ոչ միայն օգուտ է սպառողների, այլ բարեխիղճ արտադրողների համար և գործընթացը վերահսկվելով՝  ևս մեկ անգամ արտադրողի վստահությունը շահել սպառողների աչքում»,-ասաց նա:      

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ միանշանակ ողջունելի է ուշացած և անհրաժեշտ այս քայլը: «Եկեք նայենք ավելի խորը, ՍԱՊԾ-ն պատասխանատու է ամբողջ սննդի շղթայի համար: Մի օղակը կարգավորելով հարց չի լուծվում, շղթայում, մեղմ ասած, շատ են թերությունները»,-ասաց նա և օրինակ բերեց, որ 40 երեխա տարբեր մանկապարտեզներից հայտնվեցին հիվանդանոցում:

«Ավելի սարսափելի ի՞նչ կարղ է լինել, նամակը բոլոր գերտեսչություններին ուղղված անպատասխան են մնացել: Այսինքն՝ մանկական հաստատություններում, երեխաների կյանքը և անվտանգությունն ապահովված չէ»,-ասաց նա:  

Վահե Դանիելյանը, անդրադառնալով սննդի շղթայի օղակներին, շեշտեց, որ առաջինը պետք է մտածել մտածելակերպի փոփոխության մասին: «Եթե հանդուրժող ենք ձեր խանութի հակասանիտարական վիճակին, եթե հանդուրժող եք, երբ ձեր եղբոր մեքենայի բեռնախցիկով հաց է տեղափոխվում...չեմ ընդունում, որ ասում են, թե ՓՄՁ-ին վնաս կարող է հարուցել, արդյոք ճիշտ է 2,5 մլն-ի շահը ստորադասել 20 000-ից»,-ասաց նա:  

Վահե Դանիելյան խոսքով՝ հետագայում անդարադառնալու են բոլոր սննդամթերքի տեսակներին:  

Իսկ թե նոր համապատասխան մեքենաների պահանջը, վերազինել և այլն չի հանգեցի հացի և մսի գների թանկացման, ՍԱՊԾ պաշտոնյան պատասխանեց. «Ոչ ոք չի պարատադրում, որ մարդիկ գնան նոր մեքենաներ գնեն, յուրաքանչյուր նորմատիվ տեխնիական փաստաթղթի մեջ հստակ նշված է՝ ինչպես առաքի, եթե ձեռնարկում է արտադրություն, ապա պետք է պահանջված ձևով իրացնի»,-ասաց նա:

 
 
 Նյութի աղբյուր՝   tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ