Սպորտ - Պրեմյեր լիգայի առաջին տուր. Մխիթարյանն առաջատար է առանցքային փոխանցումների քանակով

Whoscored.com-ը ներկայացրել է Անգլիայի առաջնության առաջին տուրի վիճակագրական տվյալները՝ առանձնացնելով առաջատարներին կատարած հարվածներով, փոխանցումներով, առանցքային փոխանցումներով, շրջանցումներով, կասեցումներով, օդային պայքարի արդյունավետությամբ եւ սեյվերով:

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջատար է առանցքային փոխանցումների քանակով՝ 6:

Հիշեցնենք, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 4:0 հաշվով հաղթել է «Վեստ Հեմին», իսկ Մխիթարյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ: 

Նյութի աղբյուր՝   news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ