Քաղաքական - Ուսանողների թվի կրճատումը առաջին հերթին կապված է բնակչության թվի սակավության հետ․ Անահիտ Հարությունյան

Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում բուհերի թիվը կրճատվել է 25-ով՝  85-ից հասնելով 60-ի․   այսօր  այս մասին   «Տեսակետ» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։


«2012 թ․ ընդունվել է 21 300 ուսանող, ավարտել է 12 300-ը, 60 տոկոսն է ավարտել։ Նույնը մենք ակնկալում ենք այս շրջանում։ Հիմնականում պահպանվում են այն մասնագիտությունները, որտեղ երեխան դեռ դպրոցում ուղղված է դրան, այցելում է համապատասխան դպրոց։ Այդ մասնագիտություններում կրճատում համարյա չի նշվում, իսկ հումանիտար առարկաներում, ինչպես նաև տնտեսագիտության դեպքում բավականին լուրջ կրճատումներ են»,- նշեց սոցիոլոգը։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը  նշեց՝ ուսանողների թվի կրճատումը առաջին հերթին կապված է բնակչության թվի սակավության հետ․ սստացվում է՝ այս պարագայում պատճառը բուհերի վատ կամ լավ աշխատանքը չէ։


«Արդեն օգոստոսին սփյուռքահայ դիմորդների հոսքն է սկսվելու և հենց նրանց վրա էլ հույսը դնում ենք։ Կարծում եմ՝ տեղերը համալրելու առումով բոլոր բուհերն էլ հույսը դնում են արտասահմանցի ուսանողների վրա»,- ասաց  Անահիտ Հարությունյանը։

ԵՊՀ միջհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանն  իր հերթին նշեց՝     ընդունելության քննությունների առաջին, երկրորդ փուլերին եղել է 9559 դիմորդ, որից ընդունվել է 8266-ը։ Նախորդ տարվա համեմատ այս տարվա ցուցանիշը նվազել է մոտ 500-ով։


«1995-2008 թթ․ ֆիզմաթ և բնագիտական ֆակուլտետներում ունեցել ենք նաև հարցազրույցով ընդունելություն, որն օգնում էր համալրել թափուր տեղերը։ Հաշվի առնելով, որ մեր տնտեսության զարգացման համար շատ կարևոր է հիմնարարը գիտությունների դերը, վերջին տարիներին մենք դիմում ենք պատկան մարմիններին, որպեսզի թույլ տան հարցազրույցով ընդունելությունը վերականգնել»,- ասաց Գալստյանը։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ