Մշակույթ - Հայ փոքրիկը միջազգային մրցույթում երկու ոսկե մեդալ է նվաճել

 

Օգոստոսի 1-ից 6-ը ՌԴ Սոչի քաղաքում անցկացվեց <<У самого Чёрного моря>> միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էր շուրջ 70 մասնակից՝ աշխարհի տարբեր երկրներից: Մեր հայրենակից 13-ամյա Էդգար Միրզոյանը մասնակցել է մրցույթին ՝ ներկայացնելով 2-ական ժողովրդական և դասական ժանրի ստեղծագործություն։
Հայ փոքրիկը երկու անվանակարգում էլ լավագույնն է ճանաչվել ՝ նվաճելով միանգամից երկու ոսկե մեդալ։

Տեղեկացնենք՝ 13-ամյա Էդգար Միրզոյանը արդեն 5 տարի է, ինչ հաճախում է Ջիվանու անվան աշուղական արվեստի դպրոց և սովորում է Արթուր Մնացականյանի դասարանում: Սրան զուգահեռ՝ նա ուսանում է նաև Քրիստափոր Քուշնարյանի անվան երաժշտական դպրոցում՝ դաշնամուրային բաժնում:

Առաջիկայում կներկայացնենք լուսանկարներ ու տեսանյութեր։ Էդգարի՝ Հայաստան ժամանելուց հետո կզրուցենք նաև նրա հետ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ