Սպորտ - Հայաստանի 3 հունահռոմեական ըմբիշ սկսում է պայքարն աշխարհի երիտասարդական առաջնությունում

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ըմբիշները։

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականից գորգ կմտնի երեք մարզիկ:

50 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից։ Նրա մրցակիցը Ղազախստանի ներկայացուցիչ Ալպամիս Դաստանբեկն է։

Հրաչյա Պողոսյանը (60 կգ) որակավորման փուլում կհանդիպի Եգիպտոսի ներկայացուցիչ Հասան Ահմեդ Մոհամեդին, իսկ 74 կգ քաշային կարգում Արման Բաղդասարյանը 1/16 եզրափակչում կգոտեմարտի բելառուս Եվգենի Յուրովի հետ:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ