«Տեսակետ» մամուլի ակումբ - Սբ Գրիգոր եկեղեցին վերականգնվել է, սակայն Արևմտյան Հայաստանի մյուս եկեղեցիներն անմխիթար վիճակում են. Է. Մինասյան

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, պատմության ֆակուլտետի շրջանավարտ Գեղամ Ասատրյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացությանը, որտեղ՝ Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում պատմության ֆակուլտետի շրջանավարտներին հանձնվել են դիպլոմները:

 

Էդիկ Մինասյանն ասաց, որ սա հերթական այցելությունն էր Արևմտյան Հայաստան: «Իսկապես ուխտի ենք գնում՝ նպատակ ունենալով այցելելու հինավուրց պատմական հուշարձաններ, եկեղեցիներ, որոնք կարծես գերված են թուրքական իշխանության կողմից: Պատմական հայրենիքում շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնումով ցանկանում էինք ցույց տալ, որ հայրենիքի Արևմտյան հատվածը ազատագրված չէ և պետք է ազատագրվի իրենց և իրենց սերնդների միջոցով»,-ասաց նա:

 

 

 

tert.am

 

 

Արևմտյան Հայաստանի եկեղեցիները անմիթար վիճակում են, - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը՝ անդրադառնալով պատմության ֆակուլտետի ուխտագնացությանն Արևմտյան Հայաստան։

«Սա մեր հերթական այցելությունն էր Արևմտյան Հայաստան, որի ընթացքում էլ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատմության ֆակուլտետի շրջանավարտներին հանձնեցինք իրենց  դիպլոմները։
Մենք իսկապես ուխտի ենք գնում՝ նպատակ ունենալով այցլելու հինավուց պատմական հուշարձանները, եկեղեցիները։ Պատմական հայրենիքում շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնումով ցանկանում ենք ցույց տալ, որ հայրենիքի Արևմտյան հատվածը ազատգրված չէ և պետք է ազատագրվի իրենց և իրենց սերնդների միջոցով»,-նշեց Մինասյանը:

 

Նա պատմեց, որ մեկնել են 70 հոգանոց խմբով ուբ բացի հայրենասրական և պատմաճանաչողական նպատակից, ուզում են ամրապնդել երիտասարդների մեջ տարածքների հետ վերադարձի գաղափարը:

«Հիմնականում անմխիթար վիճակ էր, տեղեր կային, որ արոտավայրերի էին վերածվել, թռչնաշուկայի, միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի  ցանկում ընդգրկված Անիի եկեղեցին էր, որ ստիպված հետրում էին վիճակին: Սուրբ Գրիգոր եկեղեցին որոշակի վերականգնել էին, սակայն թուրքական ոճը խառնել էին հայկականին։ Իսկ Սուրբ Աղթամար եկեղեցին վերածվել էր թանգարանի, թեև մոմ վառելու հնարավորություն գտանք: Ոսկի գտնելու նպատակով թուրքերը քանդել, ավերել էին պատմական մեր հուշարձանները»,- մանրամասնեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը։

Այցելության մասնակցած շրջանավարտ Գեղամ Ասատրյանը կարևորեց այցը՝ ասելով, որ այն շրջանավարտների համար շատ սպասված էր. «Տպավորությունները երկակի էին, նախ աչքիդ առաջ է գալիս ազգային ազատագրական պաքարի յուրաքանչյուր հատված, ամեն քայլափոխի երգելով էինք կարոտ ապրում, մյուս կողմից էլ՝  հոշարձանների անմխիթար վիճակը, պատմության խեղաթյուրումը։ Նկատում էին, որ մեր հուշարձաններին հարցված վնասները շատ անգամ միտումնավոր են արվել»։

 

 

anorama.am

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Հուլիսի 17-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, միևնույն նախարարության Ագրովերամշակման և զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը և ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Թեման՝ «Ի՞նչ նյութեր են օգտագործվում պտուղ-բանջարեղենի աճեցման գործում, որքանո՞վ են դրանք անվտանգ: Տեղական լոլիկի և վարունգի արտադրության խթանումը և արտահանման հնարավորությունները: Ներմուծված գյուղմթերք: Ինչպեՙ՚ս է վերահսկվում գյուղմթերքի շուկան: Հարակից հարցեր»:

Հուլիսի 15-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը: Թեման՝ «Նարկոլոգիական իրավիճակը ՀՀ-ում՝ առողջապահական տեսանկյունից: Աճե՞լ, թե՞ նվազել է կենտրոնում հաշվառված հիվանդների թիվը, փոխվե՞լ է արդյոք տարիքային նվազագույն շեմը: Հնարավո՞ր է լիակատար բուժում, թե՞ ոչ: Մեր երկրի վիճակը թմրամոլների քանակի առումով՝ համեմատած տարածաշրջանի մյուս երկրների հետ: Վիճակագրական տվյալներ, թեմային առնչվող այլ հարցեր»:

 

Ժամը 12.00 հյուրն է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը: Թեման՝ «Օպտիկայի պաշտպան» միջազգային հեղինակավոր կոչում-մրցանակին այս տարի արժանացել է Հայաստանը՝ աշխարհում օպտիկայի և ֆոտոնիկայի զարգացմանը նպաստելու համար: Ինչ են տալիս մեզ նման մրցանակները, ո՞ր ասպարեզներում են կիրառվում օպտիկան և ֆոտոնիկան: Հայաստանը՝ ոլորտում առաջատար երկիր: Միջազգային համագործակցություն և ծրագրեր, հարակից հարցեր»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ