Մամուլ - Այսօր Տելման Մարկոսյանի տարեդարձն է

«Ուզում եմ, որ երբեք չմոռանանք նրանց, ովքեր անմնացորդ կռվել են և իրավունք չունենք նրանց անուշադրության մատնել»

 

Այսօր` օգոստոսի 3֊ին ապրիլյան պատերազմի մասնակից Տելման Մարկոսյանի ծննդյան օրն է։ Նա դարձավ 21 տարեկան։ 1996 թվականի օգոստոսի 3ին Շիրակ աշխարհի Մարմաշեն գյուղում։

 

2016 թվականի ապրիլյան պատերազմի թեժ օրերին ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին, իսկ Ապրիլի 5-ին` հրադադարից ժամեր առաջ, ծանր վիրավորվում է:

 


«Հայրենիքն ինձ համար այդ հողն էր, իմ ընտանիքը, ընկերները: Աչքիս առաջ ծնողներս էին, եղբայրս, քույրս ու սիրած աղջիկս: Ես չեմ կարող մոռանալ այն ամենը, ինչ եղել է այդ օրերին, անհնար է, ո՞նց մոռանամ էն զինվորին, որն ինձ խրամատից հանել է, իջեցրել դիրքից, իսկ մեկ ամիս հետո զոհվել է, ո՞նց մոռանամ պատերազմի դաշտում ընկած ընկերներիս: Եթե պատերազմ սկսվի, առանց մի վայրկյան մտածելու նորից կգնամ դիրքեր»։

 

Մաղթում ենք քեզ առողջություն և շուտափույթ վերականգնում։

 

 

Նյութի աղբյուր

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ