Սպորտ - Երազում էի իմ հողի վրա դրիֆտ անել․ Կրիս Կրեգորյան

Ինչպես հայտնել ենք, այսօր Աբովյան պուրակում տեղի ունեցավ «Դրիֆտ-շոու ժամանակի հաղթահարում» ավտոմիջոցառումը: Մեր թղթակցի հետ զրույցում ամերիկահայ աշխարհահռչակ Կրիս Կրեգորյանը նշեց՝ նախկինում երկու անգամ եղել է Հայաստանում։

 

 

«Արդեն երրորդ անգամն է, ինչ Հայաստանում եմ։ Երազում էի իմ հողի վրա դրիֆտ անել։ Հուսամ, որ հաջորդ տարի ևս նման հնարավորություն կընձեռվի», - նշեց Կրիս Կրեգորյանը։

 

Լիբանանահայ Գարո Հարությունյանը ևս շեշտեց՝ նախկինում երկու անգամ եղել է Հայաստանում։
«Հուսամ՝ չորրորդ, հինգերորդ, տասերորդ անգամ էլ կլինեմ Հայաստանում։ Այս սպորտում չես կարող ասել՝ ես լավագույնն եմ կամ իմ մեքենան լավագույնն է․ միշտ նորամուծություններ են լինում այս մարզաձևում․ այն իսկապես շատ հետաքրքիր է», - նշեց Գարո Հարությունյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

 




 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ