Ժամանց և շոու բիզնես - «Գերագույն նպատակս շատ տղա երեխաներ ունենալն է». Սարգիս Աբրահամյան

«Եթե կա կամք, կա` հաջողություն» ահա այսպիսի կարգախոսով է առաջնորդվում երգիչ Սարգիս Աբրահամյանը: Մարդ, ով ստացել է և´ իրավաբանական, և´ երաժշտական կրթություն, կարողանում է երկու մասնագիտությամբ էլ աշխատել, գործել և փորձել լավագույնը լինել երկուսում:

                  

 

- Ձեր օրը սկսվում է…

 

- Մեկ բաժակ կապուչինոյով:

 

- Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է…

 

- Հասկացող մարդ լինի:

 

- Կյանքում երբեք չեք  ների…

 

- Սուտն ու դավաճանությունը:

 

- Գեղեցիկը Ձեզ համար…

 

- Ճիշտ համադրությունն ու մարդկանց աչքերի գեղեցկությունն է:

 

- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:

 

- Ոչ մեկին… Ինձ:

 

- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

 

- Ես:

 

 

- Երբ բարկացած եք…

 

- Սկսում եմ ահավոր բղավել:

 

- Այս պահին կուզենայիք…

 

- Հով եղանակ լիներ Հայաստանում:

 

- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը…

 

- Անգլիայում ուսում ստանալս` իրավաբանական ֆակուլտետում:

 

- Ամենաշատը երազում եք…

 

- Ունենալ լավ ընտանիք` համերաշխության վրա հիմնված, ու աշխատանքում հաջողություններ:

 

 

- Տանել չեք կարողանում, երբ…

 

- Երբ ուզում են ինձ խաբել,  երբ դիմացինը չի ընդունում իր սխալը և «կամակոր» մարդկանց:

 

- Մարդ, ով փոխել է Ձեզ…

 

- Չկա այդպիսի մարդ:

 

- Վախենում եք…

 

- Կորցնելուց:

 

- Ամենալավ վայրը Ձեզ համար:

 

-Տունս:

 

- Տարվա ո՞ր եղանակն եք Ձեզ հետ ասոցացնում:

 

- Գարունը. մեկ ջղայն եմ, մեկ`ուրախ. անցումները վայրկյաններ են տևում:

 

 

- Կյանքում ամենակարևորը…

 

- Ճիշտ կողակից գտնելը, ընտանիքի բոլոր անդամներին հարգելն ու սիրելը, կոլեգաների հետ համերաշխ աշխատելն ու համագործակցելը:

 

- Իր, առանց որի չեք կարող ապրել (կամ միշտ Ձեզ հետ է)…

 

- Հեռախոսս ու մեքենաս:

 

- Ձեր գերագույն նպատակն այս կյանքում…

 

- Ստեղծել լավ ընտանիք, որքան հնարավոր է շատ տղա երեխաներ ունենալ:

 

- Երջանկության Ձեր բանաձևը…

 

- Ծնողներս են երջանկության և ընտանիքի ամենալավ բանաձևն ու օրինակը:

 

- Եվ վերջում…

 

- Սիրող լինենք

 

 

Հիշեցնենք, որ երգիչը հանրության դատին արդեն ներկայացրել է երեք տեսահոլովակ, իսկ օգոստոս ամսին կլինի նաև չորրոդը:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ