«Տեսակետ» մամուլի ակումբ - Ստեփան Գրիգորյան. Ինչքան գնում ես զիջումների, ՌԴ-ն այնքան շատ է ուզում. Առավոտ

Ինչի՞ համար էր ՌԴ-ին պետք ԵԱՏՄ-ն: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ի սկզբանե էլ համոզված է եղել, բայց հիմա առավել վստահ է հայտարարում`ՌԴ-ի համար առաջնայինը տնտեսական ինտեգրացիան չէր, այլ քաղաքական բաղադրիչը: Ապացույցը`վերջերս մեծ աղմուկ բարձրացրած հայկական վարորդական իրավունքների հարցն է, հայկական կոնյակի հարկումը ռուսական շուկայում եւ այլն: Այս խնդիրների մասին քաղաքագետն այսօր խոսեց «Տեսակետ» մամուլի ակումբում:

 

Քաղաքագետը հիշեցնում է փաստարկները, որոնք 2013-ին բերում էին ԵԱՏՄ-ի կողմնակիցները`մեզ համար ծանոթ շուկաներ են, մեր բիզնեսի համար դրական միջավայր է, լեզվի խնդիր չկա, մեր ապրանքները մրցակցությանը կդիմանան, եւ ամենակարեւորը`անվտանգության խնդիրը: Հիշեցնում է նաեւ այն մարդկանց հակափաստարկները, ովքեր այդ ինտեգրացիայի ջատագովները չէին`եթե չունես ընդհանուր ցամաքային սահման այդ ինտեգրացիոն կառույցի անդամներից եւ որեւէ մեկի հետ, ապա դա արդեն խոչընդոտ է.

 

«Բոլորը գիտեն, որ Վերին Լարսը վստահելի ճանապարհ չէ: Վերջին երկու տարիների ընթացքում թե իշխանությունը, թե ձեռներեցները բողոքում են ճանապարհից, նաեւ, որ ՌԴ մուտք գործելու համար գումար են շորթում: ՌԴ տնտեսությունը վատ վիճակում է, կոռուպցիոն ռիսկերը բարձր են: Դա ամեն օր ասում է նաեւ ՌԴ նախագահը: Ու եթե դու կապում ես քո տնտեսությունը մի երկրի տնտեսության հետ, որը պատժամիջոցների տակ է, ճգնաժամ է ապրում, ի՞նչ արդյունք ես ուզում»:

 

 

 

Սեպտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Թեման՝ «Տնտեսության ներկայիս վիճակը և մարտահրավերները: Բանկային գաղտնիք, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 20-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են պատմաբան Էդիկ Մինասյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ԳՄ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը և Տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը: Թեման՝ «Հայաստանի անկախության տոնին ընդառաջ. 28 տարիների ձեռքբերումներն ու թերացումները: Ներքաղաքական իրադրությունը Հայաստանում. բանախոսների գնահատականները»:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ