Տնտեսություն - Խոշորացումից հետո Թումանյան համայնքի Քարինջ բնակավայրի մանկապարտեզում նոր հաստիքներ են ավելացել

Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Քարինջ բնակավայրում խոշորացումից հետո նոր հաստիքներ են ավելացել: Մասնավորապես, գյուղի մանկապարտեզը, ուր հաճախում են 28 երեխա, համալրվել է 1 դաստիարակով և 1 դայակով: Լորուտում նույնպես 1 դաստիարակ է ընդունվել աշխատանքի:

 

Թումանյան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ՏԿԶ նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը այցելել է Քարինջի մանկապարտեզ, ծանոթացել իրավիճակին, զրուցել աշխատակազմի հետ, իսկ երեխաներն էլ մեծ ոգևորվածությամբ ներկայացրել են մանկապարտեզում ձեռք բերած իրենց ունակությունները:
Հավելենք, որ խոշորացումից հետո ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) <<Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին>> ծրագրի շրջանակներում Թումանյան միավորված համայնքին՝(Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր) , տրամադրվել է շուրջ 146 մլն ՀՀ դրամի տեխնիկական միջոցներ՝ մեկ աղբատար մեքենա, մեկ <<Կամազ>> մակնիշի բեռնատար մեքենա և մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր: Ծրագրի իրականացման արդյունքում Թումանյան համայնքին կհատկացվի ևս 2 միկրոավտոբուս, որոնք կծառայեն համայնքի բնակավայրերի միջև տրանսպորտային կապը ապահովելու համար:

 

Համայնքի բոլոր բնակավայրերում կկառուցվեն նաև կանգառներ: Համայնքապետարանում ներդրվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ (ՔՍԳ), որի միջոցով իրականացվում է բնակչությանը մատուցվող հանրային ծառայությունների տրամադրումը: Գրասենյակները գործում են «Մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքով՝բնակչի համար ապահովելով հարմարավետ և որակյալ սպասարկում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ