Մամուլ - «Պաշտպանների գործողություններն ուղղված են նիստը խափանելուն». «Սեֆիլյանի գործով» դատավոր. Aravot.am

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստն էր: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն արձանագրեց, որ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանը ներկա չէ՝ կրկին նույն խնդրով: «Պաշտպանների գործողություններն ուղղված են նիստը խափանելուն: Նրանց պաշտպանյալներն իրավասու չեն նրանց ներկայացնել ապօրինի պահանջներ՝ առանց իրենց ներկայության նիստին չմասնակցելու մասին: Դատարանը պաշտպաններին կրկին հորդորում է կատարել այնպիսի գործողություններ, որոնք ուղղված կլինեն իրենց վստահորդների պաշտպանությանը»,-հայտարարեց դատավորը: Ն

 

երկա չէր նաեւ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպաններից Արա Զաքարյանը: Նա գրություն էր թողել առ այն, որ նախապես նշանակված մեկ այլ նիստի է մասնակցում: Ըստ այդմ, նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մյուս ուրբաթ՝ ժամը 11-ին: Հիշեցնենք, որ ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Ներսես Պողոսյանը եւ Գևորգ Սաֆարյանը որոշակի ժամանակահատվածով հեռացված են նիստերից՝ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի՝ դատավորին գալուն պես ոտքի չկանգնելու եւ տեղից խոսելու համար:

 

Դահլիճ է բերվում միայն Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձը՝ ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը: Ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:

 

 

Ամբողջական հոդվածը 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ