Մամուլ - Ժիրայր Սեֆիլյանին եւ Պողոսյանին չբերեցին նիստերի դահլիճ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

 

Այսօրվա նիստին 7 ամբաստանյալից նիստերի դահլիճ է ներկայացվել միայն Հովհաննես Պետրոսյանը, մյուս 6-ը՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գեւորգ Սաֆարյանը, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանը եւ Ներսես Պողոսյանը նախորդ նիստին 10 ժամով հեռացվել են նիստերի դահլիճից՝ ոտքի չկանգնելու համար:

 

Նիստը սկսվելուն պես Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը խնդրեց դատարանին՝ ապահովել իր պաշտպանյալի մասնակցությունը դատական նիստին, քանի որ ըստ նրա՝ իր պաշտպանյալի կողմից հստակ ցուցում ունի, որ առանց նրա ինքը չի կարող մասնակցել նիստին, ուստի նրա ներկայությունը չապահովելու դեպքում պարտավոր է լինելու հեռանալ նիստերի դահլիճից: «Ինձ համար իմ վստահորդի ցուցումը պարտադիր բնույթ է կրում, ուստի խնդրում եմ ապահովել նրան ներկայությունը»,- ասաց Զաքարյանը: Նույն խնդրանքով հանդես եկավ նաեւ Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցը:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ