Մշակույթ - Այս տարվա առաջին կիսամյակում համայնքային թանգարաններ է այցելել ավելի քան 31 000 այցելու

Յուրաքանչյուր քաղաքի պատմամշակութային կյանքի անբաժան մասն են կազմում թանգարանները՝ ներկայացնելով քաղաքի պատմությունը, մշակույթը, կենցաղն ու իհարկե՝ նշանավոր մարդկանց:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 5 թանգարաններն ունեցել են ավելի քան 31 000 այցելու, որից 8000-ը Երևան այցելած զբոսաշրջիկներն են՝ հիմնականում Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից։
Համայնքային թանգարանների գրավչությունը բարձրացնելու և ավելի շատ այցելուներ ներգրավելու նպատակով թանգարանները պարբերաբար կազմակերպում են թեմատիկ միջոցառումներ, ցուցահանդեսներ, ինչպես նաև ակտիվորեն ներգրավվում Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» միջոցառումներին:

 

Կարևորելով սոցիալական նշանակության ծրագրերը՝ համայնքային թանգարանները նաև անվճար այցեր են կազմակերպում մարզերի երեխաների, ուսանողների, տարեցների, զինծառայողների և բարեգործական ծրագրերի մասնակիցների համար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ