«Տեսակետ» մամուլի ակումբ - Հուլիս

Հուլիսի 21-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Թեման՝ «1. Ընտրություններ Արցախում. արդարացվեցի՞ն արդյոք հասարակության ակնկալիքները: 2. Արցախյան հիմնախնդիր. վերջին գործընթացները, հնարավոր զարգացումները»:

Ժամը 12.00 հյուրերն են Գրականության ինստիտուտի տնօրեն, բան. գիտ. դոկտոր Վարդան Դևրիկյանը և ԱՀԹ Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը: Թեման՝ «1. Վարդավառն ըստ միջնադարյան աղբյուրների և ազգագրական գրառումների: Քրիստոսի Պայծառակերպության տոնը. օրվա եկեղեցական խորհուրդը: 2. Վարդավառն Արցախյան պատերազմի տարիներին՝ ականատեսի վկայությամբ: 3. Լրանում է Գանձասարի օծման 777-րդ տարին (օծվել է Վարդավառին)»:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը: Թեման՝ «Շենքերի սեյսմիկ վիճակը Երևանում. ի՞նչ կլինի ուժեղ երկրաշարժի դեպքում: Ի՞նչ վիճակում են նորակառույց շենքերը, որքանո՞վ է նպատակահարմար երկնաքերի կառուցումը: Շենքերի սեյսմամեկուսացման մեթոդները, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 10-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր անդամ Լիլիթ Թումանյանը: Թեման՝ «Ադեկվադ»-ը դարձել է կուսակցություն. նպատակը, առաքելությունն ու ծրագրերը: Հայաստանի ներքաղաքական իրավիճակը. հնարավոր զարգացումներ»:

 

 

Ժամը 13.00 հյուրերն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը և Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը: Թեման՝ «ՏԻՄ ընտրություններն Արցախում, սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: ԼՂ հիմնախնդիր, ներկայիս իրավիճակը, հնարավոր զարգացումները: Փաշինյանի հայտարարությունները և միջազգային արձագանքները. մեսիջներ, հարակից հարցեր»:ա

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ