Տարածաշրջան - Արցախի ԱԺ նախագահի թեկնածուները երկուսն են

Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն՝ այսօր Արցախի Ազգային Ժողովը կընտրի անցումային փուլի նախագահին: Խորհրդարանի կողմից ընտրված նախագահը կպաշտոնավարի մինչեւ 2020 թվականը, որից հետո նախագահական ընտրություններ կանցկացվեն:

 

Արցախի նախագահի թեկնածուները երկուսն են՝ գործող նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի ԱԺ-ի «Շարժում 88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը:

 

Ժամը 11:00-ին սկսվել է Ազգային ժողովի հատուկ նիստը, որի ժամանակ պատգամավորները հարցեր են ուղղում նախագահի թեկնածուներին: Հարցերից հետո կլինեն թեկնածուների եզրափակիչ ելույթները, որից հետո էլ՝ փակ գաղտնի քվեարկությունը:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ