Տարածաշրջան - Գարո Փայլանին զայրացրել է Թուրքիայում վեց հայտնի իրավապաշտպանի կալանավորելու որոշումը

Թուրքական դատարանը թույլ չի տվել մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանին ներկա գտնվել տասը իրավապաշտպանների գործով լսումներին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Փայլանը՝ նշելով, որ ստիպված է եղել բաց դռան հետևից չորս ժամ լսել դատարանում տեղի ունեցող զարգացումները:

 

Նիստի ավարտից հետո նա թվիթերյան իր էջում թողել է հետևյալ գրառումը. «Մեծ ամոթ: Իրավապաշտպաններ Իդլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Վելի Աջուն, Գյունալ Քուրշունը, Ալի Գարավին և Պետեր Ստոյդթները կալանավորվել են: Մարդու իրավունքներն են կալանավորվել»:

 

Փայլանը մեծ ցավով է արձանագրել, որ Թուրքիան Հյուսիսային Կորեայի հետ հայտնվել է նույն մակարդակի վրա: Նա կիսվել է կալանավորված իրավապաշտպանների հետ դատարանի դահլիճից դուրս արած լուսանկարով:

Ստամբուլում հուլիսի 5-ին ձերբակալված տասն իրավապաշտպաններից վեցը կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել:

 

Իրավապաշտպանները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ: Ձերբակալվածների շարքում են միջազգային Amnesty International կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավար Իդիլ Էսերն ու նույն կազմակերպության աշխատակից Վելի Աջուն:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ