«Տեսակետ» մամուլի ակումբ - Հակաահաբեկչական պայքարը Մոսուլում ավարտված է կամ մոտ է ավարտին. Արաբագետ

Հակաահաբեկչական պայքարը Մոսուլում ավարտված է կամ մոտ է ավարտին: Անվտանգության գոտիների հաստատումը խաղաղության հույս է ներշնչում: Մյուս կողմից պաշտոնական Դամասկոսը բանակցություններում փորձում է ավելին ստանալ,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Հայկ Քոչարյանը:

 

Նրա խոսքով, Մերձավոր Արևելքում ահաբեկիչների կենտրոնները ճնշելով՝ կարծես, բարվոք վիճակ է ստեղծվում ահաբեկչության՝ այլ ուղղություններով տարածմանը:
Անդրադառնալով Եգիպտոսում գերմանացի զբոսաշրջիկների սպանության դեպքին՝ արաբագետը հիշեցրեց, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ հանցագործությունը կատարած անձը կապ է ունեցել ԻՊ-ի հետ:

 

Ասուլիսին ներկա, արաբագետ Սարգիս Գրիգորյանն էլ նշեց, որ ահաբեկչական խմբերը դեռևս երկար են մնալու Սիրիայում և փորձելու են մասնակից լինել հետպատերազմական իրավիճակներին:

 

 

 

 

panorama.am

 

 

Եգիպտոսում ահաբեկչությունների ռիսկը միշտ բարձր է եղել, որոշ դեպքերում հնարավոր է եղել դրանք կանխել, որոշ դեպքերում՝ ոչ։ Այս մասին այսօր հայտարարեց արաբագետ Հայկ Քոչարյանը: «Այն, որ վերջին ահաբեկչությունը կատարվել է դանակով, խոսում է այն մասին, որ պաշտպանական միջոցներն աշխատում են, բայց ոչ այդքան օգտավետ»: Արաբագետը նաեւ նշեց, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ հանցագործությունը կատարած անձը կապ է ունեցել Իսլամական պետության հետ:

 

Ահաբեկչական խմբավորումները դեռ երկար կմնան Սիրիայում և կփորձեն մասնակից լինել հետպատերազմական իրավիճակներին՝ ասում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

 

 

 

 

a1plus.am

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը: Թեման՝ «Հունվարի մեկից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումն ու դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա: Վարորդների բալային համակարգը. առավելություններ և թերություններ: Տեսախցիկների խնդիրը, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ