Մշակույթ - «Ինձ համար Հայաստանում ելույթ ունենալը միշտ տոն է». Մաքսիմ Վենգերով. 168.am

Այսօր՝ հուլիսի 12-ին, կամփոփվի հուլիսի 4-12-ը Երևանում անցկացվող «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնը։ Մրցույթին մասնակցել է աշխարհի 14 երկրի 48 դաշնակահար։ Նրանցից 20-ն անցել են մրցույթի երկրորդ փուլ, իսկ վաղը կայանալիք գալա համերգի ընթացքում կհայտարարվեն մրցանակակիրները և տեղի կունենա պարգևատրման արարողությունը։ Մրցույթ-փառատոնն ամփոփվելու է  աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովի և Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի համերգով։

 

«Փառատոնն ու մրցույթն ավելի քան կարևոր են մեզ համար։ Այս ծրագրի մտահղացումը պտտվում էր օդում, բայց  այս տարի մեզ հաջողվեց կազմակերպել այս ամենը։ Այն, որ այս ամենը մեզ մոտ ստացվեց, այն, որ Մաքսիմ Վենգերովը Երևանում է, շատ մեծ հաջողություն և համաշխարհային իրադարձություն է։ Ես թույլ եմ տալիս ինձ ասել, որ փառատոնը հաջողվել է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ