Տարածաշրջան - Թուրքիայի խորհրդարանում պատժելու են «Հայոց ցեղասպանություն» եզրը կիրառող պատգամավորներին. Armtimes.com

Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունները մշակել են 18 կետով մեջլիսի նոր ներքին կանոնադրության նախագիծ, ըստ որի՝ այն պատգամավորները, որոնք խորհրդարանում «թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը վիրավորող կամ մեղադրական պնդումներ» կանեն, կհամարվեն կագազանց եւ կպատժվեն ժամանակավոր հեռացումով եւ աշխատավարձի 2/3-ի պահումով, գրում է posta.com.tr-ն: 

 

Կպատժվեն նաեւ այն պատգամավորները, որոնք Թուրքիայի սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված վարչական բաժանումները եւ բնակավայրերը կանվանեն Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող անուններով:

 

Թուրքական մի քանի պարբերականներ նշում են, որ այս կետերը թիրախավորում են «Հայոց ցեղասպանություն» ու «Քրդիստան» եզրերը կիրառող պատգամավորներին:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ