«Տեսակետ» մամուլի ակումբ - Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից ակնկալիքներ չունեմ. Թևան Պողոսյան. panorama.am

Քանի դեռ ղարաբաղյան պատերազմը չի ավարտվել, հակառակորդից պետք է ամեն ինչ սպասել: Թշնամին չի փոխում իր վարքագիծը, նա իր բոլոր ֆինանսական միջոցները ներդնում է, որպեսզի հակամարտությունը լուծվի պատերազմական ճանապարհով, և հայ ազգը տարածաշրջանից թողնի, հեռանա: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը:

 

«Մենք պետք է փոխենք մեր մարտավարությունը և ռազմավարությունը, այլապես հակառակորդն ամեն օր փորձելու է վնասել մեզ: Բանակը պետք է ամեն վայրկյան պատրաստ լինի Ադրբեջանին սանձելու: Մենք պետք է գիտակցենք, որ սադրանքներ կարող են լինել և նախահարձակ լինելով՝ կանխենք դրանք»,- ասաց նա՝ հավելելով, որ հայկական կողմը պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների:

 

Անդրադառնալով Նալբանդյան-Մամեդյարով՝ այսօր կայանալիք հանդիպման թեմային՝ Թևան Պողոսյանը շեշտեց՝ ինքն այս հանդիպումից ակնկալիքներ չունի: Ավելին, ակնկալիքներ կունենա, երբ հանդիպումները եռակողմ լինեն՝ Արցախի մասնակցությամբ:

 

«Եթե Ադրբեջանը զենք է գնում, նշանակում է՝ մի օր կրակելու է: Զենք չի գնել, որ նայի դրան ու հիանա: Ապրիլյան պատերազմի զոհերը մեզ պետք է դաս լինեն: Եթե չենք ցանկանում, որ էսկալացիա լինի, ուրեմն՝ պետք է թույլ չտանք: Մենք չպետք է հանգիստ լինենք, որ պատերազմն ավարտվել է: Մենք պետք է մշտապես շտապենք»,- ասաց բանախոսը:

 

 

Նյութի աղբյուր

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը: Թեման՝ «Հունվարի մեկից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումն ու դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա: Վարորդների բալային համակարգը. առավելություններ և թերություններ: Տեսախցիկների խնդիրը, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ