Մամուլ - Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ. Հ«այկական ժամանակ»

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու եւ պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ եւ 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից անջատվել է եւս մեկ քրեական գործ` Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ:

 

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանին եւ մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի վարչական շենքերը, շինությունները եւ տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու եւ պահելու համար Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գագիկ Եղիազարյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը եւ մյուսները ստեղծել են կազմակերպված, կայուն խումբ: Կազմակերպված խմբի անդամները նախապես ուսումնասիրել են որպես թիրախ ընտրված ՊՊԾ գնդի տարածքը, ապօրինի կերպով ձեռք են բերել եւ պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ, ինքնաշեն ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող նռնակներ, ինչպես նաեւ տրոտիլային պայթաղյուս:

 

2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ՊՊԾ գնդի վարչական շենքերի վրա՝ ծանրացուցիչ հանգամանքներում զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության եւ «Շտապօգնության» աշխատակիցների:

 

Միաժամանակ Անդրիաս Ղուկասյանը մտադրվել է Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու՝ նպատակ ունենալով խոչընդոտել կազմակերպված խմբի հանցավոր գործողությունների խափանմանը, կանխմանը, զավթածն ու պատանդներին ազատելուն ուղղված իրավապահ մարմինների գործունեությանը, վերջիններիս շարքերը ճեղքելու միջոցով միանալ կազմակերպված զինված խմբին եւ դրա անդամների հետ համակատարմամբ, ապօրինի հրազեն եւ ռազմամթերք կրելով եւ պահելով՝ շարունակել պահել զավթածն ու պատանդներին:

 

 

Նյութն ամբողջությամբ

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ