«Տեսակետ» մամուլի ակումբ - 1990թ.-ից առ այսօր ՀՀ–ում 460,000 կին դիմել է հղիության արհեստական ընդհատման. Ա. Ադիբեկյան

1990 թ.-ից առ այսօր Հայաստանում հղիացել է մոտ 1,660,000 կին, որից 1,200,000 հազարը ծննդաբերել են, իսկ 460,000–ը դիմել են հղիության արհեստական ընդհատման: Այս մասին այսօր՝ բնակչության համաշխարհային օրվան ընդառաջ լրագրողների հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Բոլոր դեպքերում, մենք այս տարիների ընթացքում մոտ կես մլն մարդ չի ծնվել: Եթե մեզ մոտ աբորտն արգելեն, դա չի նշանակում, որ մարդու իրավունքների խախտում կլինի, ուղղակի դա մտահոգություն է, որ ընտանիքը պլանավորի երեխաների ծնունդը և կանայք հետևեն իրենց առողջությանը»,- նշեց Ադիբեկյանը:

Սոցիոլոգի խոսքով՝ այս ցուցանիշի մեջ ներառված չեն մանկական մահացությունները և հետագա խնդիրները: Ըստ նրա՝ հայերը կրճատվող ազգ են: Եթե 1990 թ. մեկ կնոջը գալիս էր 2.2 երեխա, հիմա այդ ցուցանիշը 1.7 է:

«Վերջին 10 տարիներին մեզ մոտ ամեն տարի ծնվում է մոտ 40,000 երեխա: Դա նշանակում է, որ եթե երխաները դառնան մեր հասակի, Հայաստանում լավագույն դեպքում կապրի 1,8 մլն փոքր էթնոս ժողովուրդ: Իսկ Հայաստանում այսօր պետք է ապրեր 5 մլն մարդ՝ եթե նկատի ունենանք ներգաղթը Ադրբեջանից, Սիրիայից, Ջավախքից, և եթե ծնելիության մակարդակը պահպանվեր»,- հայտնեց նա:

Հայաստանում  երիտասարդների ճակատագրի հետազոտությունը ցույց է տալիս, որ եթե նախկինում քաղաքի բնակիչները 2-3 երեխա էին պլանավորում ունենալ, իսկ գյուղաբնակները՝ 3-4, ապա հիմա այն կրճատվել է՝ դառնալով 1-2 երեխա: 

Որպեսզի Հայաստանում ծնելիության աճ լինի պետք է յուրաքանչյուր կնոջը նախկինի նման հասնի 2.2 երեխա: Ըստ սոցիոլոգի՝ ծնելիության մակարդակի նվազմանը պատճառներն են՝ հարսնացուների և փեսացուների ծերացումը, ամուսնությունների թիվը, արտագաղթը:

Ադիբեկյանի տեղեկացմամբ՝ հայերը բացի Հայաստանից, ապրում են նաև աշխարհի 105 երկրում: Հայերի թվաքանակը ամբողջ աշխարհում 11 մլն է, որը բավականին հիմնավորված թիվ է: 11 մլն հայերի 80 տոկոսն ապրում է 6 երկրում: 

Հայերենով խոսում են 6-7 մլն իրենց հայ համարող մարդիկ: Իսկ Հայոց լեզուն օգտագործման առումով աշխարհի 7000 լեզուներից 50-րդն է՝ հաշվի առնելով ինտերնետը, գրականությունը, գիտական աշխատանքները և խոսողների թիվը:

 

 

 

Նյութը՝ tert.am-ի

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը: Թեման՝ «Շենքերի սեյսմիկ վիճակը Երևանում. ի՞նչ կլինի ուժեղ երկրաշարժի դեպքում: Ի՞նչ վիճակում են նորակառույց շենքերը, որքանո՞վ է նպատակահարմար երկնաքերի կառուցումը: Շենքերի սեյսմամեկուսացման մեթոդները, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 10-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր անդամ Լիլիթ Թումանյանը: Թեման՝ «Ադեկվադ»-ը դարձել է կուսակցություն. նպատակը, առաքելությունն ու ծրագրերը: Հայաստանի ներքաղաքական իրավիճակը. հնարավոր զարգացումներ»:

 

 

Ժամը 13.00 հյուրերն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը և Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը: Թեման՝ «ՏԻՄ ընտրություններն Արցախում, սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: ԼՂ հիմնախնդիր, ներկայիս իրավիճակը, հնարավոր զարգացումները: Փաշինյանի հայտարարությունները և միջազգային արձագանքները. մեսիջներ, հարակից հարցեր»:ա

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ