Մամուլ - Գեւորգ Սաֆարյանը պատժախուց է տեղափոխվել փոխգնդապետ Ղազարյանի զեկուցագրի պատճառով.Եգորյան. armtimes.com

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելոիւ մեղադրանքով երկու տարվա ազատազրկման դատապարտված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին պատժախուց են տարել Ուղկեցող գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ղազարյանի զեկուցագրի հիման վրա:

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը:

 

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

 

«01.07.2017թ. Գևորգ Սաֆարյանին տեղափոխում են պատժախուց, ինչի մասին տեղեկություններ ստանալուց հետո նրա պաշտպաններ Տիգրան Եգորյանը և Տիգրան Հայրապետյանը տարբեր օրերի տեսակցել են նրան:
Գևորգի նկատմամբ «Նուբարաշեն » քրեակատարողական հիմնարկում, որևէ ուժի կիրառում կամ հոգեբանական կամ այլ ճնշում չի կիրառվել, բացի պատժախուց տեղափոխելուց:
Պատճառը եղել է տխրահռչակ փոխգնդապետ Արմեն Ղազարյանի զեկուցագիրն այն մասին, թե իբր Գևորգը դատարանում հայհոյել է ոստիկաններին և իշխանությանը (ըստ Գևորգի փոխանցման): Գևորգին պատժախուց են տեղափոխել 10 օրով: Նա ողջույններ էր փոխանցում և հայտնում, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է:
Գևորգի հետ տեսակցության ընթացքում արձանագրվել է իր հայտարարությունը մանրամասն նկարագրությամբ տեղի ունեցածի մասին, ինչի կապակցությամբ մանրամասները կհրապարակվեն առաջիկայում, իսկ այժմ կատարվում են աշխատանքներ նրա իրավունքների խախտման կապակցությամբ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

 

 

Նյութի աղբյուր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ